10 դեկտեմբերի 2012 - 11:05 AMT
Հանրապետության որոշ ճանապարհահատվածներում մերկասառույց է

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 10.00-ի դրությամբ հանրապետության բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար: