10 դեկտեմբերի 2012 - 14:57 AMT
Ֆլորա Մարտիրոսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա վաղը՝ժամը 12:00-14:00-ը

ՀՀ Ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին` ժամը 12:00-14:00, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը Երևանի քաղաքային պանթեոնում, տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով: