10 դեկտեմբերի 2012 - 17:13 AMT
Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Մոսկվա

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է ՌԴ: Վաղը Մոսկվայում կկայանա ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստում քննարկվելու են օրակարգում ընդգրկված ԱՊՀ շրջանակներում ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող շուրջ երեք տասնյակ հարցեր:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա ԱՊՀ անդամ պետությունների իր գործընկերների հետ, կստորագրվեն երկկողմ համագործակցության 2013թ. ծրագրերը: