10 դեկտեմբերի 2012 - 18:40 AMT
Լևոն Արոնյանը London Chess Classic-ում ոչ ոքի է խաղացել Յուդիթ Պոլգարի հետ

Լևոն Արոնյանն ավարտել է իր ելույթները ավանդական London Chess Classic-ում: Վերջին 9-րդ տուրում Արոնյանը հանդիպել է Յուդիթ Պոլգարի հետ (Հունգարիա): Արոնյանը խաղում էր սևերով և ավարտեց պարտիան ոչ ոքի:

Արոնյանը վաստակել է 8 միավոր և նախավերջին վեցերորդ տեղում է:

London Chess Classic-ի վերջին տուրի մյուս պարտիաները շարունակվում են : Մագնուս Կարլսենը խաղում է Վիշվանաթան Անանդի հետ, Մայքլ Ադամսը՝ Վլադիմիր Կրամնիկի, իսկ Հիկարու Նակամուրան՝ Լյուկ Մաքշեյնի: