10 դեկտեմբերի 2012 - 19:13 AMT
Սարգսյան-Ծառուկյան պաշտոնական հանդիպման մասին տեղեկության ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակը չի տիրապետում

Նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտոնական որևէ հանդիպման մասին տեղեկության ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը չի տիրապետում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իվետա Տոնոյանը: Նա նաև տեղեկացրեց, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե այսօր պետք է տեղի ունենար ԲՀԿ քաղխորհրդի նիստը, որը հետաձգվել է վաղվան, չեն համապատասխանում իրականությանը: «Նման բան նախատեսված չէր: Իսկ եթե առաջիկա օրերին նախատեսված լինի անցկացնել քաղխորհրդի նիստ, ապա հանրությունն ու լրատվամիջոցները կտեղեկացվեն»,- ասաց նա: Նա նկատեց, որ Գագիկ Ծառուկյանն առաջիկա օրերին կհայտնի, թե ինչ ձևաչափով է մասնակցելու փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին: Ենթադրվում է, որ հայտարարությունը նա կանի սպասվող քաղխորհրդի նիստից հետո: