Ռուսաստանի կողմից Ադրբեջանում Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալությունը դադարեցնելու մասին որոշումը թելադրված է, առաջին հերթին, դրա գործնական կիրառության անհրաժեշտության բացակայությամբ, հնացած ՌԼԿ-ին հիմա փոխարինելու են գալիս նոր սերնդի կայանները, օրինակ` «Վորոնեժը», ՌԻԱ Նովոստիին երեքշաբթի հայտնել է աղբյուրը ռուսական ռազմական գերատեսչությունում:
Երկուշաբթի օրը Ռուսաստանն Ադրբեջանին նոտա է ներկայացրել Գաբալայի ՌԼԿ-ի շահագործումը դադարեցնելու մասին` կապված դեկտեմբերի 9-ին ուժը կորցրած «Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Գաբալայի ՌԼԿ-ի կարգավիճակի, սկզբունքների և օգտագործման պայմանների մասին համաձայնության» հետ, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի ավելի վաղ տարածված հայտարարությունում:
Պաշտոնական Բաքուն կարծում է, որ ՌԼԿ-ի գործունության դադարեցումը չի ազդի ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա: