Ադրբեջանը պատրաստ է հնարավորություն տալ Հայաստանին մասնակցելու Եվրոպական Օլիմպիական խաղերին, ասել է Ադրբեջանի ԱՕԿ փոխնախագահ Չինգիզ Հուսեյնզադեն:
Հայաստանը հրաժարվեց քվեարկությունից ԵՕԿ ԳՎ պատմության մեջ առաջին Եվրոպական խաղերը Բաքվում անցկացնելու որոշման ժամանակ:
«Մենք պատրաստ ենք անվտանգության երաշխիքներ տրամադրել Օլիմպիադայի բոլոր մասնակիցներին, այդ թվում նաև հայ մարզիկներին»,-ասել է Հուսեյնզադեն:
Ադրբեջանի ԱՕԿ փոխնախագահը գտնում է, որ հայ մարզիկները կմասնակցեն Օլիմպիադային:
Հռոմում կայացած Եվրոպական Օլիմպիական կոմիտեի ԳՎ 41-րդ նիստում որոշվեց պատմության մեջ առաջին Եվրոպական խաղերն անցկացնել Բաքվում: Խաղերը տեղի կունենան 2015 թվականին: