11 դեկտեմբերի 2012 - 13:47 AMT
Սեյրան Օհանյանը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին

Դեկտեմբերի 11-ին Մոսկվայում տեղի են ունեցել ՀՀ պաշտպանության նախարար

Ս. Օհանյանի հանդիպումները Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յու.Ժադոբինի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ս.Շոյգուի հետ:

Երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:

Կողմերն ամփոփել են պաշտպանական գերատեսչությունների գործունեության ընթացիկ տարվա արդյունքները, ստորագրել են երկկողմ համագործակցության 2013թ. ծրագրերը:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում, օրակարգի համաձայն, քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների բազմակողմ համագործակցության մի շարք հարցեր, որոշումներ են ընդունվել հետագա համատեղ գործունեության ակտիվացման ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից: