11 դեկտեմբերի 2012 - 14:53 AMT
2013-ին ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի զարգացմանը կհատկացվի ավելի քան կես միլիարդ ռուբլի

Հաջորդ տարի ավելի քան կես միլիարդ դոլար կհատկացվի ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի զարգացման համար, երեքշաբթի օրը լրագրողներին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«2013-ին ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի զարգացման համար կհատկացվի ավելի քան 500 միլիոն ռուբլի»,- ասել է Շոյգուն ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի 63-րդ նիստի ավարտին:

Մոսկվայում ընթացող նիստում նախատեսվում է քննարկել 25 հարց, այդ թվում` ամփոփել 2012-ին ԱՊՀ ՊՆԽ աշխատանքի արդյունքները և հաստատել հաջորդ տարվա գործողությունների պլանը: Հանդիպմանը մասնակցում են Ղազախստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները, ինչպես նաև Ուզբեկստանի պաշտպանության փոխնախարարը: