11 դեկտեմբերի 2012 - 15:36 AMT
Հյուսիսային Կորեան սկսել է արբանյակով խափանված հրթիռի ապամոնտաժումը

Հյուսիսային Կորեան սկսել է արբանյակով խափանված հրթիռի ապամոնտաժումը, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ Հարավային Կորեայի ռազմական ղեկավարության շարքերում աղբյուրի վրա հղումով:

Ինչպես հայտնում է Լենտա.ռու-ն, ապամոնտաժումը հարկավոր է հրթիռի վերանորոգման համար:

Այն մասին, որ Հյուսիսային Կորեան մտադիր է կապի արբանյակով հագեցած հրթիռ գործարկել, հայտնի դարձավ 2012թ. դեկտեմբերի 1-ին: Սակայն, գործարկումն անընդահտ հետաձգվում էր:

Դեկտեմբերի 10-ին հայտարարվեց, որ խափանում է հայտնաբերվել և գործարկումը տեղի կունենա մինչև դեկտեմբերի 29-ը: