7 հունիսի 2005 - 08:05 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի «GINTARINE VILTIZ-2005» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ԴԻՏՈՐԴ
Լիտվայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի «Gintarine viltiz-2005» զորավարժությունները, որին մասնակցում են ՆԱՏՕ-ի 12 անդամ երկրների ավելի քան 2 հազար զինծառայող: Առաջին անգամ այդ զորավարժություններին ներկայացված են Ադրբեջանը եւ Վրաստանը: Ռուսական կողմից զորավարժություններին ներկա են միայն դիտորդներ: Պետք է նշել, որ դիտորդի կարգավիճակում զորավարժություններին մասնակցում է նաեւ Հայաստանը: Զորավարժությունների հիմնական նպատակը, Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանի խոսքերով` ՆԱՏՕ-ի երկրների եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից զինվորականների միջեւ համագործակցության զարգացումն է, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողությունների ժամանակ բազմազգ ուժերի ընդհանուր հրամանատարության կատարելագործումը: Մինչեւ հունիսի 18-ը տեւող զորավարժություններին նեկայացված են զինվորականներ Ադրբեջանից, Գերմանիայից, Դանիայից, Էստոնիայից, Լատվիայից, Լեհաստանից, Լիտվայից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից եւ Ֆինլյանդիայից, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: