11 դեկտեմբերի 2012 - 17:29 AMT
«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ»-ը կմասնակցի «AVERS» վճարահաշվարկային համակարգին

Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 11-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ին և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին տրամադրել է «AVERS» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություններ:

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈւՐԱՆՍ» ԱՍՊԸ-ին տրամադրվել է «Վարկի ապահովագրություն» դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիան և վերաձևակերպվել է ընկերության ապահովագրական գործունեության լիցենզիան: