7 հունիսի 2005 - 11:03 AMT
ՓԱՐԻԶՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
Հունիսի 4-ին Փարիզի Պլեսսի-Ռոբենսոն արվարձանում կայացել է հայ հայտնի զորավար Անդրանիկի հուշարձանի բացումը: Քանդակը նվիրվել է քաղաքին Երեւանի Արաբկիր համայնքի կողմից: Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված բացման արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանը, Պլեսսի Ռոբենսոնի քաղաքագլուխ, խորհրդարանի պատգամավոր Ֆիլիպ Պեմեզեկը, Երեւանի պատվիրակությունը` Արաբկիրի համայնքապետ Լեւոն Հարությունյանի գլխավորությամբ, Ֆրանսիայի նախկին նախարար Պատրիկ Դեւեջյանը, երկրի պետական եւ քաղաքական գործիչներ, տեղի հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ: Ինչպես իր ելույթում նշել է դեսպան Նալբանդյանը, ֆրանսիական քաղաքներում` Հայաստանին եւ հայ ժողովրդին նվիրված բազմաթիվ հւոշարձանները եւ փողոցները խորհրդանշում են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ մեծ բարեկամությունը եւ ջերմ հարաբերությունները: