11 դեկտեմբերի 2012 - 20:10 AMT
Twitter-ն ամփոփել է 2012թ` նշելով օգտագործողների շրջանում ամենահայտնի հայտարարությունները

Twitter միկրոբլոգերի ծառայությունը ամփոփել է 2012թ` նշելով օգտագործողների շրջանում ամենահայտնի հայտարարությունները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ոչ միայն 2012-ի, այլև Twitter-ի ամբողջ պատմության ընթացքում ամենահայտնի թվիթը Բարաք Օբամայի հաղորդագրությունն է, որում ասվում է, որ նա 2-րդ անգամ է մնում Սպիտակ տանը: «Եվս 4 տարի» պարզ արտահայտությունը վերափոստվել է 816 հազար անգամ:

ԱՄՆ նախագահական ընտրությունների թեման «ամենաթեժերից էր»: Սակայն Լոնդոնի Օլիմպիադայի թեմայով ավելի քան 150 մլն թվիթ է արվել: