11 դեկտեմբերի 2012 - 20:34 AMT
Այաթոլլա Ալի Համենեին արտահայտվել է Գազայում իրականացված իսրայելական օպերացիայի կապակցությամբ

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին առաջին անգամ հրապարակավ արտահայտվել է Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացրած օպերացիայի կապակցությամբ, հաղորդում է Ռոսբալթը:

Համենեին գովել է ահաբեկչական ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» կազմակերպություններին` «Իսրայելի դեմ սրբազան պատերազմի համար»:

Նա հավելել է, որ «ոչ ոք չէր հավատում պաղեստինցիների հաղթանակին, սակայն հենց նրանք են թելադրել Իսրայելի հետ հրադադարի պայմանները», հաղորդում է Zman.com-ը:

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը ալժիրյան «Ալ-Հաբար» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Գազայում Իսրայելի կողմից իրականացված հակաահաբեկչական օպերացիայից առավելագույն շահույթ է ստացել հենց Իրանը: