12 դեկտեմբերի 2012 - 14:01 AMT
2015-ից Ռուսաստան հնարավոր կլինի մուտք գործել միայն արտասահմանյան անձնագրով

2015-ից ոչ ուշ ԱՊՀ երկրների ներքին անձնագրերով Ռուսաստանի տարածք մուտք գործելը պետք է չեղյալ հայտարարվի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ընթերցելով Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձը:

«Մինչև հիմա ԱՊՀ քաղաքացիները գալիս են Ռուսաստան իրենց ներքին անձնագրերով: Այս իրավիճակում վերահսկողություն սահմանելը գրեթե անհնար է: Ռուսաստան մուտք գործելը պետք է թույլատրվի միայն արտասահմանյան անձնագրերով», այլ ոչ թե այլ երկրների քաղաքացիների ներքին անձնագրերով»,- ասել է Պուտինը:

Միաժամանակ, նրա խոսքով, պետք է պահպանվեն Ռուսաստանի սահմանները հատելու հեշտացված կանոնները Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության երկրների քաղաքացիների համար, հաղորդում է ՌԲԿ-ն:

Նախագահը նաև հայտարարել է ՌԴ տարածք անօրինական մուտք գործելը խստացնելու անհրաժեշտության մասին: