12 դեկտեմբերի 2012 - 15:59 AMT
Լորան Ֆաբիուս. Ֆրանսիան առայժմ պատրաստ չէ զենք մատակարարել սիրիացի ընդդիմադիրներին

Ֆրանսիան առայժմ պատրաստ չէ զենք առաքել սիրիացի ընդդիմադիրներին: Այդ մասին այսօր Մարակեշում (Մարոկկո) հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը:

«Ներկա պահին մենք որոշել ենք չձեռնարկել այդ քայլը»,- նշել է Ֆաբիուսը «Սիրիայի բարեկամների» խմբի նիստի նախաշեմին:

Ինչպես նա պնդում է, Ֆրանսիան մտադիր է վերադառնալ այս հարցի քննարկմանը «առաջիկա ամիսներին», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: