12 դեկտեմբերի 2012 - 16:48 AMT
ԱՄՆ-ն ընդդիմադիր կոալիցիան ճանաչել է որպես Սիրիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ

ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչել է սիրիական ընդդիմության ազգային կոալիցիան որպես Սիրիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ, որը զինված պայքար է մղում երկրի կառավարության հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք որոշում ենք ընդունել այն մասին, որ կոալիցիան ներկա պահին բավականաչափ միասնական է և կարող է լինել Սիրիայի ժողովրդի ու ընդդիմության օրինական ներկայացուցիչը»,- ասել է Օբաման ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Օբաման նշել է, որ ճանաչումն իր հետ կբերի պատասխանատվություն, և այժմ կոալիցիան պետք է հաստատի հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և ապահովի բոլոր քաղաքական կուսակցությունների շահերի հավասարությունը: