12 դեկտեմբերի 2012 - 17:51 AMT
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները Փարիզում կքննարկեն ԵԱՀԿ ՄԽ նոր առաջարկները

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հունվարի վերջում Փարիզում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որտեղ կքննարկվեն ղարաբաղյան կարգավորման նոր գաղափարները:

Մամեդյարովը շեշտել է, որ քննարկվելու են միջնորդների հենց նոր գաղափարները, որոնք ներկայացվել են տարածաշրջան այցի ժամանակ:

Առաջիկա փարիզյան հանդիպման հնարավորության մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ավելի վաղ էին հայտարարել:

Դուբլինում տեղի ունեցած նիստի շրջանակներում միջնորդներն առանձին հանդիպումներ ունեցան ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ:

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպելու հավանականության մասին հարցին, հայտարարեց, որ եթե դա անհրաժեշտ լինի, հանդիպումը կկայանա: