12 դեկտեմբերի 2012 - 19:20 AMT
«Սիրիայի բարեկամները» ճանաչել են սիրիական ընդդիմադիր կոալիցիան

Դեկտեմբերի 12-ին Մարրակեշում տեղի ունեցող «Սիրիայի բարեկամներ» խմբի հանդիպման ընթացքում Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ճանաչվել է սիրիացիների միակ օրինական ներկայացուցչություն: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Փաստաթուղթը, որը կազմվել է «Սիրիայի բարեկամներ» խմբի կողմից, պարունակում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ուղղված կոչ` ինքնակամ հեռանալու իշխանությունից:

Մարրակեշի հանդիպմանը ներկա են եղել 130 պատվիրակություններ, այդ թվում` սիրիական ընդդիմության նոր կոալիցիայի, միջազգային կազմակերպությունների: