12 դեկտեմբերի 2012 - 19:41 AMT
Պաղեստինի ԱԳ նախարար.Պաղեստինցիները առաջիկայում սեփական սահմանադրություն կունենան

Պաղեստինը, որի պետականությունը վերջերս ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից, առաջիկայում ինքնուրույնության ևս մեկ ատրիբուտ` սեփական սահմանադրություն, կունենան, չորեքշաբթի օրը հաղորդել է պաղեստինյան ԱԳ նախարար Ռիյադ ալ-Մալիկին:

Ախարարի խոսքով, օրինագծի շուրջ աշխատանքներն արգացնելու մասին կարգադրություն է տվել Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը:

«Նախագահ Մահմուդ Աբբասը մտադիր է գլխավորել Պաղեստինի սահմանադրության հաստատման նիստի ղեկավարությունը: Մենք պետություն ենք դարձել, իսկ սահմանադրություն դեռևս չունենք»,-ասել է ալ-Մալիկին: