13 դեկտեմբերի 2012 - 11:44 AMT
ԵՄ ֆինանսների նախարարները 14-ժամյա նիստից հետո փոխզիջման են հանգել Բանկային միության հարցում

ԵՄ ֆինանսների նախարարները փոխզիջման են հանգել Միասնական հսկիչ մեխանիզմի առանցքային բնութագրերի հարցում, որը եվրոպական Բանկային միության առանցքային բաղադրիչ է: Այդ մասին ԵՄ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների խորհրդի 14-ժամյա նիստից հետո հայտարարել է ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Միշել Բարնյեն: Նրա խոսքով, նախարարները «հուսալի հիմք» են դրել միության պետությունների և կառավարությունների ղեկավարների հաջող գագաթնաժողով անցկացնելու համար, որը կբացվի այսօր օրվա երկրորդ կեսին: «Ձեռք է բերվել պատմական պայմանավորվածություն»,- ասել է նա:

Նախարարները, մասնավորապես, որոշում են ընդունել Միասնական հսկիչ մեխանիզմի ներմուծումը 2013-ի վերջից 2014-ի մարտ տեղափոխելու մասին:

Այդ համակարգի վերջնական հաստատումը սպասվում է ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողովին: