13 դեկտեմբերի 2012 - 11:41 AMT
Դանիայում հայտնաբերվել է Անդերսենի անհայտ հեքիաթի ձեռագիրը

Դանիայում հայտնաբերվել է Անդերսենի անհայտ հեքիաթի ձեռագիրը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղելով Politiken պարբերականին: Փորձագետների կարծիքով, Անդերսենը այդ տեքստը գրել է, երբ դեռ սովորում էր դպրոցում:

«Ճարպամոմ» կոչվող ձեռագիրը, որը մակագրվել է մեծ հեքիաթագրի կողմից, գտնվում էր 15 կգ կշռող այլ թղթերի տուփում: 2 ամիս փորձաքննությունից հետո, առաջատար դանիացի հետազոտողները հաստատել են, որ այն իսկապես պատկանում է Անդերսենին:

Հեքիաթագրի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 125 լեզուներով: