13 դեկտեմբերի 2012 - 16:23 AMT
ԱՄՆ ռազմական դատարանը որոշել է, որ ԿՀՎ բանտերում կտտանքների մասին բոլոր ցուցմունքները պետք է գաղտնիացվեն

ԱՄՆ ռազմական դատարանը որոշում է կայացրել, որ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրյալների բոլոր ցուցմունքները ԿՀՎ բանտերում կտտանքների մասին պետք է գաղտնիացվեն, հինգշաբթի օրը հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

ԱՄՆ պատմության մեջ խոշորագույն ահաբեկչության 5 ենթադրվող կազմակերպիչներ գտնվել են ԿՀՎ գաղտնի բանտում 2002-2003թթ., որից հետո տեղափոխվել են Գուանտանամոյի բանտ: Կասկածյալները հայտարարել են, որ ենթարկվել են կտտանքների: ԿՀՎ-ն, մասնավորապես, խոստովանել է, որ հարցաքննությունների ընթացքում բանտարկյալներից մեկին տանջել են «խեղդելու» մեթոդով, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: