10 հունիսի 2005 - 08:32 AMT
ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՆԱՏՕ-Ի «ՀԱՄԱՏԵՂ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՋԱՆՔ 2005» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում հունիսի 15-17-ը կայանալիք հրամանատարական կազմի պարապունքներին մասնակցելու նպատակով հայկական կազմը` մայոր Մհեր Շիրինյանի հրամանատարությամբ հունիսի 15-ին կմեկնի Լվով: Այդ մասին հաղորդում է ՀՀ նախարարության մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Բացի այդ հայ զինծառայողները կմասնակցեն հունիսի 19-30-ը կայանալիք «Համատեղ լավագույն ջանք 2005» զորավարժությանը: