13 դեկտեմբերի 2012 - 20:36 AMT
Սիրիան հերքել է, որ Դամասկոսը ապստամբների դեմ պայքարում կիրառում է ՍԿԱԴ տեսակի հրթիռներ

Հրթիռնրեը բաց են թողնվել Դամասկոսի մերձակայքից և դրանց նպատակակետերը Սիրիայի հյուսիսում գտնվող և ապստամբների կողմից վերահսկվող օբյեկտներն են

Սիրիայի ԱԳՆ-ն հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ Դամասկոսը ապստամբների դեմ պայքարում կիրառում է ՍԿԱԴ տեսակի հրթիռներ:

«Սիրիայի ԱԳՆ-ն հերքում այդ հաղորդագրությունները, որոնք տարածվել են երկրում տիրող իրավիճակը խեղաթյուրված կերպով ներկայացնելու համար»,-հաղորդում է SANA գործակալությունը` հղելով ԱԳՆ հայտարարությունը:

Նախօրեին հաղորդագրություններ էին տարածվել, որ Սիրիայի բանակը ՍԿԱԴ տեսակի հրթիռներ է կիրառում ապստամբների դեմ: Հաղորդվում է, որ հրթիռնրեը բաց են թողնվել Դամասկոսի մերձակայքից և դրանց նպատակակետերը Սիրիայի հյուսիսում գտնվող և ապստամբների կողմից վերահսկվող օբյեկտներն են