Գրոսմայստեր Լևոն Արանյանը դեկտեմբերի 14-19-ը Պեկինում կայանալիք Համաշխարհային ինտելեկտուալ խաղերի արագ շախմատի առաջին տուրում կխաղա Ալեքսանդր Մորոզևիչի դեմ:
Այս տուրում կհանդիպեն նաև Սաերգեյ Կարյակինն ու Պյոտր Լեկոն, Ալեքսանդր Գրիշչուկը և Անիշ Գիրին, Բաադուր Ջոբավան և Գատա Կամսկին, Շահրիար Մամեդյարովը և Ֆրեսինե Լաուրենը, Վիորել Բոլգանը և Հիկարու Նակամուրան, Թեյմուր Ռաջաբովը և Վան Հաոն, ինչպես նաև Դինգ Լիրենը և Վասիլի Իվանչուկը:
Խաղերի շրջանակներում կկայանան արագ, բլից և կույր շախմատի երեք մրցաշարեր: Մրցաշարերում հանդես կգա աշխարհի 16 ուժեղագույն շախմատիստներ:
Իսկ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը կանանց մրցաշարում կհանդիպի Ալեքսանդրա Կոստենյուկի հետ: