13 դեկտեմբերի 2012 - 20:47 AMT
ՀԱՄԱՍ-ը հերքել է Թեհրանում իր ներկայացուցչության փակման մասին հաղորդագրությունները

Իրանի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների միջև ծագած հակասությունների պատճառով Թեհրանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչության փակման մասին տեղեկությունները իրականության չեն համապատասխանում: Այս մասին հաղորդում է FarsNews-ը:

Տարածած կեղծ տեղեկությունների համար արևմտյան ԶԼՄ-ներին քննադատելով`ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հաղորդել են. « Իրանի և ՀԱՄԱՍ-ի միջև հարաբերությունները մնում են բարեկամական և եղբայրական»: