Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2011 թվականի փետրվարի 10-ին որոշում է ընդունել «Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականցման կարգը հաստատելու մասին»: Որոշման ընդունման հիմնական նպատակը գայլերի կողմից Հայաստանի տարբեր բնակավայրերի վրա հարձակման նվազեցման անհրաժեշտությունն է:
Ըստ կառավարության որոշման թույլատրվել է որսալ 100 գայլ, իսկ 2012 թվականին այդ թիվը հասել է 200-ի: Յուրաքանչյուր սպանված գայլի համար նախատեսված պարգևավճարը կազմում է 100.000 դրամ: Ըստ ժամանակացույցի Բնապահապանության նախարարությունը սպանված գայլերի ընդունումը բաժանելէ չորս եռամսյակի:
Դեկտեմբերի 13-ին ընդունվել են չորրորդ եռամսյակում ընդունվելիք 21 սպանված գայլերի մորթիները:
Համաձայն գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգի ինչպես նաև գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումների ապահովման հանձնաժողովի աշխատակարգի գայլերի մորթիների ընդունման ժամանակ գրանցվել են մորթին հանձնող քաղաքացու անձնագրի տվյալները, ստուգել են որսորդական իրավունքը, գրանցվել է գայլի ձեռքբերման վայրի տեղադիրքը և այլ հետաքրքրություն ներկայացնող տվյալներ՝ հետագայում վերլուծություններ կատարելու նպատակով:
ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2011 ընթացքում թվով 95 հատ որսված գայլերի մորթիները, իսկ 2012թ. ընթացքում թվով 179 հատ որսված գայլերի մորթիները տրամադրվել են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին՝ գիտական հավաքածուները համալրելու և ուսումանիրություններ կատարելու նպատակով: