14 դեկտեմբերի 2012 - 13:16 AMT
ՀԱԵ Երուսաղեմի թեմ. Երուսաղեմի հայկական գերեզմանոցը չի պղծվել

Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ նախօրեին պղծվել է հայկական գերեզմանոցը Երուսաղեմի հին մասում: Նման տեղեկատվություն են տարածել մի շարք ԶԼՄ-ներ, Երուսաղեմի ոստիկանության վրա հղումով:

«Վանդալիզմի ակտն իրականացվել է լատինական և հունական գերեզմանոցների տարածքում Խաչի հովտի շրջանում: Իսկ հաղորդվել է հայկական Սբ Փրկիչ եկեղեցու և արաբա-իսրայելյան պատերազմից հետո հիմնված հայկական գերեզմանոցի պղծման մասին: Դա սխալմունք է»,-հայտարարել է հայկական գերեզմանոցը հսկող սարկավագ Զավեն Ոսկանյանը, հայտնում է «Բլագովեստ-ինֆոն»:

Ըստ ԶԼՄ-ների, դեկտեմբերի լույսի 12-ի գիշերը անհայտները վիրավորական գրություններ են թողել Երուսաղեմի ուղղափառ Սբ Խաչ եկեղեցու վրա: