14 դեկտեմբերի 2012 - 13:19 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ռադոսլավ Սիկորսկի. Նախագահական ընտրությունները Հայաստանի համար բացառիկ կարևոր նշանակություն ունեն

Գալիք նախագահական ընտրությունները Հայաստանի համար բացառիկ կարևոր նշանակություն ունեն: Այդ մասին այսօր Հայաստանի, Բուլղարիայի և Շվեդիայի արտգործնախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:

Նա ընդգծեց, որ Հայաստանի նախագահական ընտրություններն այնքան լավ պետք է անցնեն, որ բացառվի մեղադրանքների անգամ ամենաչնչին հնարավորությունը: «Սա հաջորդ տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին ընդառաջ կարևոր քայլ է»,- ասաց նա:

ՖՈՏՈՇԱՐՔ