14 դեկտեմբերի 2012 - 16:13 AMT
Լուկաշևիչ. Ռուսաստանը չի բանակցում Ասադին ապաստան տալու շուրջ

Ռուսաստանը չի բանակցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ապաստան տալու շուրջ: Այդ մասին հայտարարել է ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Մենք նման բանակցություններ չենք վարում ոչ ԱՄՆ մեր գործընկերների հետ, ոչ էլ այլ ձևաչափով»,-ասել է նա:

Դիվանագետը նշել է, որ ռուսական կողմը որոնում է Սիրիայում քաղաքական կարգավորման ուղիներ: «Խոսքը ոչ թե առաջնորդների, խոսքը ժողովրդների ճակատագրի մասին է»,-հայտարարել է նա: