14 դեկտեմբերի 2012 - 18:33 AMT
Հայտնի են Copa del Sol մրցաշարում «Շախտյորի» մրցակիցները

Հայտնի են դարձել Copa del Sol միջազգային ընկերական մրցաշարի մասնակիցները: «Շախտյորը» մրցաշարին կմասնակցի 2013-ի սկզբին:

Թիմերն ավանդաբար բաժանվելու են երկու խմբի: «Կարմիր» խմբում «Շախտյորը» խաղալու է ԲԿՄԱ-ի, «Ստրեմսգոդսեթայի», «Գետեբորգի», «Օլիմպիայի» և «Ռուսենբորգի» դեմ:

«Կապույտ» խմբում են «Վիդձևը», «Կոպենհագեբը», «Վասլույը», «Մոլդեն» և «Տրոմսեն»:

Մրցաշարը կանցկացվի երկու քաղաքներում` Լա Մանգայում և Մուրսիայում: Յուրաքանչյուր թիմ իր խմբում կխաղա 3 խաղ: երկու խմբերի հաղթողները կհանդիպեն եզրափակչում և կմրցեն 80 000 եվրո արժողությամբ գլխավոր մրցանակի համար: