14 դեկտեմբերի 2012 - 19:10 AMT
Արցախի 15000-րդ այցելուն Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի քաղաքացի է

Այսօր ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայությունում ԼՂՀ մուտքի արտոնագիր ստացավ այս տարվա տասնհինգհազարերորդ զբոսաշրջիկը, ով Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի քաղաքացի, 24-ամյա Նգուեն Դավիթ Հանգն է:

Այս կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը Նգուեն Դավիթ Հանգին հանձնեց 2012 թվականին Արցախ այցելած թվով 15000-րդ զբոսաշրջիկի հավաստագիրը և հուշանվերներ:

ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն, 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համեմատությամբ 2012 թվականի նույն ժամանակահատվածում տրված մուտքի արտոնագրերի քանակը աճել է ավելի քան 33 տոկոս, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: