14 դեկտեմբերի 2012 - 20:49 AMT
Մոտ 2000 պաղեստինցիներ երթով ուղևորվել են դեպի Հևրոնի հրեական համայնք

Մոտ 2000 պաղեստինցիներ հավաքվել են Հևրոն քաղաքի քաղաքապետարանի մոտ և երթով ուղևորվել դեպի քաղաքի հրեական համայնքի բնակելի շրջանի բլոկպոստը, հաղորդում է MIGnews-ը:

Ակցիան ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության 25-ամյակը տոնելու միջոցառումների շարունակությունն է: Լարված իրավիճակի կապակցությամբ քաղաքում հերթապահում են ՑԱԽԱԼ-ի սահմանամերձ ստորաբաժանումները: