14 դեկտեմբերի 2012 - 20:53 AMT
Ատոմային էներգետիկայի ոլորտում Բելառուսը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության հարցում

Բելառուսը շահագրգռված է ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի հետ համագործակցելու հարցում: «Հաշվի առնելով այն, որ մենք ատոմակայան ենք կառուցում, մեզ համար հեռանկարային է համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում»,- այսօր մամուլիս ասւլիսի ժամանակ ասաց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն: Նա կարծում է, որ մասնագետների պատրաստման, կայանի շահագործման, միջուկային անվտանգության հարցերում Հայաստանի փորձը կարող է շատ օգտակար լինել բելառուս մասնագետների համար: «Կարծում եմ, որ այդ ոլորտում մենք կարող ենք շատ բան սովորել մեր հայ գործընկերներից»,- ասաց դեսպանը: