14 դեկտեմբերի 2012 - 21:44 AMT
Ֆիլիպիններում «Բոֆա» թայֆունը պատճառ է դարձել 906 մարդու մահվան, ևս 932-ը համարվում են անհայտ կորած

Ըստ վերջին տվյալների, «Բոֆա» թայֆունը Ֆիլիպիններում խլել է 906 մարդու կյանք, ևս 932-ը համարվում են անհայտ կորած, հաղորդում են տեղի իշխանությունները: Մոտ 2.6 հազար մարդ տարբեր տեսակի վնասվածքներ է ստացել:

Փրկարարների կարծիքով, ողջ մնացածներին գտնելու հավանականությունը գնալով էլ ավելի է նվազում, փոխանցում է MIGnews-ը: