13 հունիսի 2005 - 12:47 AMT
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր երկօրյա աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան` Սանքտ Պետերբուրգում 9-րդ միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովի շրջանակներում Ալիեւը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ակնկալվում է, որ երկու պետությունների ղեկավարները կքննարկեն ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավոր ուղիները, հաղորդում է «Երկիր» թերթը: