Հայաստանի միջազգային ներգրավումն այսօր ավելի ընդգրկուն է, դինամիկ և փոխկապակցված: Այսօր ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի ժամանակ ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նկատեց, որ բազմակողմ և երկկողմ միջպետական համագործակցությունը զարգանում է և շարունակվում է դիվանագիտական հարաբերությունների գործընթացը:
Իր նախընտրական ծրագրում ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը կարևորեց Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը` հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին նոր թափ հաղորդելը, Հայաստանի քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն աշխարհի ցանկացած կետում և այլն:
«Մենք շարունակելու ենք մեր ավանդը ներդնել և նպաստել միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձևավորող և մեր շահերին համահունչ բոլոր նախաձեռնությունների իրականացմանը», - ասաց Սերժ Սարգսյանը: