15 դեկտեմբերի 2012 - 15:17 AMT
ՀՀԿ-ականները միաձայն որոշեցին նախագահական ընտրություններում առաջադրել Սերժ Սարգսյանին

ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարում ՀՀԿ-ականները քվեարկությամբ միաձայն որոշեցին նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրել գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Քվեարկությունից հետո իր ելույթում Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ իրենք կարողանալու են շահել ժողովրդի վստահությունը և ապագա հինգ տարիներին շարունակելու են պատասխանատվություն կրել երկրի զարգացման համար:

«Ես թույլ չեմ տա որևէ արատ, որի համար դուք ստիպված կլինեք ամաչել»,- ասաց Սերժ Սարգսյանը: