15 դեկտեմբերի 2012 - 15:52 AMT
Ավանդական կշռման արդյունքում Արթուր Աբրահամը մրցակցից`Մեհդի Բուադլայից, ավելի ծանր է եղել

WBO վարկածով երկրորդ միջին քաշում աշխարհի չեմպիոն 32-ամյա Արթուր Աբրահամը և 30-ամյա Մեհդի Բուադլան դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում կայանալիք մենամարտի ընթացքում կպայքարեն WBO վարկածով գոտու համար:

Կայանալիք մենամարտի նախօրեին բռնցքամարտիկները պաշտոնապես կշռել են իրենց քաշը: Ըստ այդմ, հայտնի է դարձել, որ Աբրահամը 76,2 կգ է և ավելի ծանր է իր մրցակցից, ով կշռում է 74,7կգ, հաղորդում է Արթուր Աբրահամի մամուլի ծառայությունը: