15 դեկտեմբերի 2012 - 16:00 AMT
Թեհրանը ցավակցություն է հայտնել ամերիկյան դպրոցում հրաձգության արդյունքում զոհվածների ընտանիքներին

Շաբաթ օրը Իրանը ցավակցություն է հայտնել ամերիկյան Քոնեկտիկուտ նահանգի դպրոցում հրաձգության արդյունքում զոհվածների ընտանիքներին: Հրաձգության զոհ է դարձել 27 մարդ, հաղորդում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը` հղելով տեղի ԶԼՄ-ներին:

Իրանն ու ԱՄՆ-ն աշխարհաքաղաքական հարթակում վաղեմի թշնամիներ են: Նրանք միմյանց մեղադրում են Մերձավոր Արևելքում ահաբեկչությունը հովանավորելու մեջ:

Միջադեպից հետո Նահանգներում 4-օրյա սուգ է հայտարարվել: Բազմաթիվ երկրների ղեկավարներ իրենց ցավակցությունն են հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: