15 դեկտեմբերի 2012 - 16:02 AMT
Եգիպտոսում ընտրատեղամասերից մեկի մոտ հրաձգության արդյունքում զոհվել է մեկ մարդ

Դեկտեմբերի 15-ին Կահիրեից 300 կմ հեռավորության վրա տեղակայված ընտրատեղամասի մոտ տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհվել է 1 մարդ, 2-ը` վիրավորվել են: Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, միջադեպը տեղի է ունեցել Մանֆալուտ քաղաքից ոչ հեռու:

Հակամարտող երկու կլանների ներկայացուցիչներ որոշել են հարաբերությունները պարզոել զենքի միջոցով:

Կարգ ու կանոն հաստատելով զբաղվել են բանակն ու ոստիկանությունը: Քվեարկության գործընթացը վերականգնվել է մի քանի րոպե առաջ:

Հաղորդվում է, որ հանրաքվեին, ընդհանուր առմամբ, մասնակցում են մեծ քանակությամբ մարդիկ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: