15 դեկտեմբերի 2012 - 16:12 AMT
Դերասանուհի Գրետա Գարբոյի անձնական իրերը ներկայացված են աճուրդում

Լոս Անջելեսում «Ջուլիենս» աճուրդային տանը ուրբաթ օրը 2-օրյա վաճառքի են հանվել ավելի քան 800 իրեր, որոնք պատկանում են հանրահայտ հոլիվուդյան դերասանուհի Գրետա Գարբոյին:

«Լոտերի թվում են դիզայներական զգեստներ, թանկարժեք զարդեր, պայուսակներ, լուսանկարներ, կոշիկների հավաքածուներ և դերասանուհու այլ իրեր»,-ասել է նրա ազգականը:

Աճուրդի կազմակերպիչների տվյալներով, շաբաթ օրվա գլխավոր լոտերից մեկն է լինելու դերասանուհու մահճակալը: