15 դեկտեմբերի 2012 - 18:08 AMT
ՄԱԿ. Աֆղանստանում խաղաղ բնակիչների թվում զոհերի քանակն ավելացել է 28 տոկոսով

Ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում, 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Աֆղանստանում խաղաղ բնակիչների թվում զոհերի քանակն ավելացել է 28 տոկոսով, հաղորդել է աֆղանական Khaama Press ինտերնետ-պարբերականը:

Ուրբաթ օրը МООНСА-UNAMA-ն հրապարակել է զեկույց, որում ասվում է, որ 2012-ի 3-րդ եռամսյակում Աֆղանստանում սպանվել է 967, վիրավորվել` 1,59 հազար խաղաղ բնակիչներ: Փորձագետների գնահատականով, մահացու դեպքերի 80 տոկոսի պատասխանատվությունը աֆղանական զինված ընդդիմության ուսերին է:

МООНСА-ն կոչ է արել արմատական «Թալիբան» շարժման գրոհայիններին կատարել 2008թ իրենց պարտավորվածությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: