15 դեկտեմբերի 2012 - 18:29 AMT
Եգիպտական ընդդիմությունը հանրաքվեի ընթացքում խախտումներ է հայտնաբերել

Եգիպտոսի իշխանություններին սատարող «Մահմեդական-եղբայրներ» շարժումը խախտումներ է թույլ տալիս նոր սահմանադրության հանրաքվեի ընթացքում, նշում են ընդդիմության ներկայացուցիչները:

«Մենք շատ անհանգստացած ենք հանրաքվեի ընթացքում թույլ տված բազմաթիվ խախտումների կապակցությամբ»,-նշում են ընդդիմադիրները: Ընդդիմությունում կարծում են, որ «ամեն ինչ բացահայտորեն ցույց է տալիս, որ խախտումները հենց «Մահմեդական-եղբայրներն» են թույլ տալիս»: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: