15 դեկտեմբերի 2012 - 18:01 AMT
Կարինե Ղազինյանի հոգեհանգիստն այսօր է

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանի հոգեհանգիստն այսօր է: Այն տեղի կունենա ժամը 18:00-ին, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Իսկ հուղարկավորության և հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին` ժամը 12:00-13:00-ը` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տնից:

Կարինե Ղազինյանը մահացել է դեկտեմբերի 6-ի վաղ առավոտյան Միացյալ Նահանգներում: Դիվանագետի մահվան պատճառը հետվիրահատական բարդությունն էր: