15 դեկտեմբերի 2012 - 18:14 AMT
ՀՅԴ-ն շարունակելու է քննարկումները քաղաքական օրակարգի շուրջ

ՀՅԴ-ն շարունակելու է քննարկումները քաղաքական օրակարգի շուրջ: Այս մասին այսօր ՀՀԿ 14-րդ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Մենք վստահ ենք, որ առանց քաղաքական օրակարգի մնացած բաներն ավելորդ են: Մենք առաջարկել ենք օրակարգը, դրանք այն նվազագույն խնդիրներն են, որ պետք է լուծվեն, որպեսզի երկիրը մտնի կայուն զարգացման փուլ, մեր քաղաքացիները վստահություն ունենան իրենց ապագայի հանդեպ և քայլ առ քայլ կարողանանք ապահովել բարեկեցիկ կյանք»,- ասաց Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ ՀՅԴ Գերագույն ժողովը կկայանա մինչև դեկտեմբերի 25-ը և բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: