17 դեկտեմբերի 2012 - 13:26 AMT
Հնգակի օլիմպիական չեմպիոնուհի Անաստասիա Դավիդովան դարձել է 2014-ի Օլիմպիադայի դեսպան

Սինխրոն լողի հնգակի օլիմպիական չեմպիոն Անաստասիա Դավիդովան դարձել է 2014-ի Օլիմպիադայի դեսպան:

Մարզուհուն ներկայացնելը կայացել է Կրեմլի պետական պալատում «Ռուսաստանի օլիմպիական մարզիկների պարահանդես 2012»-ի ժամանակ: Օլիմպիական մարզիկների պարահանդեսը, որի կազմակերպիչն է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն, նվիրվել է 2012-ի Օլիմպիական խաղերի արդյունքներին և հաջորդ խաղերին, որոնք տեղի կունենան Սոչիում 2014-ին:

Միջոցառմանը մասնակցել են ավելի քան հազար հյուրեր, այդ թվում` հայտնի ռուս մարզիկներ և մարզիչներ, ազգային սպորտային կազմակերպությունների ղեկավարներ, հասարակական գործիչներ և ԶԼՄ-ների ղեկավարներ:

«Ես շատ ուրախ եմ Սոչի 2014-ի դեսպանը դառնալու համար, չէ որ Սոչիի խաղերը Ռուսաստանում առաջին ձեմռային խաղերն են: Դրանք շատ դրական փոփոխությունների կհանգեցնեն երկրում և հենց քաղաքում, և գլխավորը, կոգեշնչեն երեխաներին և դեռասհաներին առողջ կենսակերպ վարելու համար: Որպես մարզիչ ես գիտեմ, թե որքան կարևոր է մեծացնել չեմպիոնների սերունդ, և առանց նման իրադարձությունների դա անհնար կլիներ»,- ասել է Դավիդովան: