17 դեկտեմբերի 2012 - 14:28 AMT
Բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանն ու Արամ Ավագյանը դուրս են եկել մինչև 23տ ԵԱ եզրափակիչ

Դեկտեմբերի 17-ին Կալինինգրադում անցնում են մինչև 23տ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները:

Հայաստանի հավաքականից առաջինը ռինգ դուրս եկավ պատանեկան ԱԱ հաղթող Կորյուն Սողոմոնյանը(49կգ ք/կ): Հայ մարզիկը հաղթեց Վասիլի Եգորովին Ռուսաստանից 15:12 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Երկրորդ հաղթանակը տարավ Արամ Ավագյանը (56կգ ք/կ), որն ուժեղ գտնվեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևից: Ավագյանը հաղթեց 18:15 հաշվով և նույնպես կպայքարի ոսկե մեդալի համար:

Երեկոյան մրցախաղում Հայաստանը կներկայացնի Նարեկ Աբգարյանը (52կգ ք/կ), որի մրցակիցը կլինի Վասիլի Վետկինը Ռուսաստանից: